Հեղինակ՝ Ալան Ֆրոմ
Գրականությանը ծանոթացեք անցնելով հղումով:
Նվիրում եմ մորս ու հորս:
Հե ղ ի ն ա կ ի ա ռ ա ջ ա բ ա ն ը
Այսօր ծնող լինելը շատ ավելի դժվար է, քան նախկինում էր: Առաջներում. երբ երեխաներն իրենց վատ էին պահում, ենթադրվում էր, թե իբր նրանք այդպիսին ծնվել են: Այսօր արդեն կուտակված մասնագիտական փորձը թույլ է տալիս պնդել, որ երեխաների հիմնահարց չկա, որ կա լոկ ծնողների խնդիր: Այն իրավիճակը, որի մեջ ապրում, աճում եւ ձեւավորվում է երեխան, մեր օրերում էապես տարբերվում է այն իրավիճակից, որ գոյություն ուներ մի քանի տասնամյակ առաջ: Եթե հնում ծնողները գրեթե բացառիկ ազդեցություն ունեին երեխաների վրա, ապա այսօր հեռուստատեսությունը, կինոն, ռադիոն, կոմիքսները եւ պատկերազարդ գրքերը շատ դեպքերում ամբողջությամբ փոխարինում են ծնողներին եւ այնպիսի արդյունքների են հանգեցնում, որոնք միշտ չէ, որ հնարավոր է կան խատեսել եւ ուղղել: Եվ, բացի դրանից, ծնողներին ավելի ու ավելի քիչ ժամանակ է մնում երեխաներին հատկացնելու համար:Այս գիրքը այբուբեն է ծնողների համար: Նրա խնդիրն է պատասխան տալ այն հրատապ հարցերին, որոնք ծագում են երեխաներ դաստիարակելիք եւ առաջին հերթին երկու կարեւորագույն հարցի ինչպե՞ս դառնալ լավ ծնող եւ ինչպե՞ս դաստիարակել երեխային առանց նրա անձը ճնշելու: Գիրքը կազմված է այբբենական կարգով շարադրված հոդվածներից, որի շնորհիվ ընթերցելը դյուրին է դառնում, ընթերցողն ընտրում է այն հարցը, որն իրեն տվյալ պահին հետաքրքրում է: Հոդվածներից յուրաքանչյուրում ես ձգտել եմ բացահայտել որեւէ կոնկրետ հասկացություն եւ մանրամասն բացատրել, թե ծնողներն ինչպես պետք է վարվեն լուծելու այն խնդիրը, որը մեր առջեւ դրել է երեխան: