Հեքիաթներ, որ երեք ավարտ ունեն

Թարգմանությունը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի սովորողների և նրանց ղեկավար Գայանե Թերզյանի ուսումնական նախագծի արդյունքն է: 

Թարգմանությունը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի սովորողների և նրանց ղեկավար Գայանե Թերզյանի ուսումնական նախագծի արդյունքն է: 

Աղբյուրը՝ Դպիր էլեկտրոնային ամսագիր

Այբուբեն ծնողների համար

Հեղինակ՝ Ալան Ֆրոմ
Գրականությանը ծանոթացեք անցնելով հղումով:

Նվիրում եմ մորս ու հորս:

Հե ղ ի ն ա կ ի ա ռ ա ջ ա բ ա ն ը

Այսօր ծնող լինելը շատ ավելի դժվար է, քան նախկինում էր: Առաջ­ներում. երբ երեխաներն իրենց վատ էին պահում, ենթադրվում էր, թե իբր նրանք այդպիսին ծնվել են: Այսօր արդեն կուտակված մասնագիտական փորձը թույլ է տալիս պնդել, որ երեխաների հիմնահարց չկա, որ կա լոկ ծնողների խնդիր: Այն իրավիճակը, որի մեջ ապրում, աճում եւ ձեւավոր­վում է երեխան, մեր օրերում էապես տարբերվում է այն իրավիճակից, որ գոյություն ուներ մի քանի տասնամյակ առաջ: Եթե հնում ծնողները գրե­թե բացառիկ ազդեցություն ունեին երեխաների վրա, ապա այսօր հե­ռուստատեսությունը, կինոն, ռադիոն, կոմիքսները եւ պատկերազարդ գրքե­րը շատ դեպքերում ամբողջությամբ փոխարինում են ծնողներին եւ այն­պիսի արդյունքների են հանգեցնում, որոնք միշտ չէ, որ հնարավոր է կան խատեսել եւ ուղղել: Եվ, բացի դրանից, ծնողներին ավելի ու ավելի քիչ ժամանակ է մնում երեխաներին հատկացնելու համար:Այս գիրքը այբուբեն է ծնողների համար: Նրա խնդիրն է պատասխան տալ այն հրատապ հարցերին, որոնք ծագում են երեխաներ դաստիարակե­լիք եւ առաջին հերթին երկու կարեւորագույն հարցի ինչպե՞ս դառնալ լավ ծնող եւ ինչպե՞ս դաստիարակել երեխային առանց նրա անձը ճն­շելու: Գիրքը կազմված է այբբենական կարգով շարադրված հոդվածնե­րից, որի շնորհիվ ընթերցելը դյուրին է դառնում, ընթերցողն ընտրում է այն հարցը, որն իրեն տվյալ պահին հետաքրքրում է: Հոդվածներից յուրա­քանչյուրում ես ձգտել եմ բացահայտել որեւէ կոնկրետ հասկացություն եւ մանրամասն բացատրել, թե ծնողներն ինչպես պետք է վարվեն լուծելու այն խնդիրը, որը մեր առջեւ դրել է երեխան:

Խոսող գիրք. Անտառի բնակիչները

Ստեղծագործության հեղինակ՝ Ռուբեն Ղարիբյան

Ռուբեն Ղարիբյանի «Անտառի բնակիչները» բանաստեղծությունը ձեզ համար «խոսող գիրք» են դարձրել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջի «Նախադպրոցական կրթություն» բաժնի 2-րդ կուրսի ուսանողները։

Հեքիաթի հերոսները Ձեզ հետ խոսում էին Սիլվա Ալոյանի, Տաթեւ Հովսեփյանի, Լիանա Մելիքսեթյանի, Նարինե Մակարյանի, Միլենա Սարգսյանի եւ Լուիզա Մելոյանի ձայներով։

Սա մեր առաջին՝ ամանորյա նվերն է ։ Եթե ձեզ դուր եկավ մեր խոսող գիրքը, սպասեք մյուս նվերներին։

Ծննդից մինչև վեց տարեկան երեխաների զարգացման և կրթական չափորոշիչներ

Ուսումնական փաթեթը կարդալու, ուսումնասիրելու համար, խնդրում եմ անցնել հղումով:

ՃԻ՞ՇՏ, ԹԵ՞ՍԽԱԼ

Հեռավար ուսուցման պայմաններում հայոց լեզվի գիտելիքները կրկնելու, սխալների վերլուծության եւ կանխման համար հրաշալի ռեսուրս կարող է լինել Հանրային հեռուստաընկերության «Ճի՞շտ, թե՞ սխալ» հաղորդաշարը, որ պատրաստվում է Լեզվի պետական կոմիտեի հետ համագոծակցությամբ։

Սիրելի ուսանողներ, այս տեսանյութերը հրաշալի հնարավորություն են նաեւ «ընտանեկան դասերի»համար։Դիտե՛ք միասին, ստուգե՛ք ձեր գիտելիքները եւ սովորե՛ք ճիշտ խոսել հայերեն։

Ներկայացնում ենք հաղորդաշարի 80 հաղորդումների հղումները:

Երևան նախագծերի շարք

ԵՐԵՎԱՆ

Նախագծերի շարք

Նպատակը

Պատրաստել զբոսաշրջային փաթեթ Երևանի մասին, որը կընդգրկի նյութեր Երևանի զբոսաշրջային, տեսարժան վայրերի, հին ու նոր ճարտարապետական կառույցների, Երևանի պատմության որոշ դրվագների մասին։ Նյութերը կլինեն երեք լեզվով (հայերեն, ռուսերեն, անգլերեն)։

Նախագծերը շարունակական են լինելու, ընթացքում կարող են լինել որոշ փոփոխություններ։

Մասնակիցները` Զբոսաշրջության բաժնի 1-2-3-րդ կուրսի ուսանողներ

Continue reading “Երևան նախագծերի շարք”